Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ. մանրամասներ

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է ուղիղ մեկ ժամ։ Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, զրույցի հիմնական թեման եղել է ուկրաինական հակամարտության կարգավորումը։

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա և Կիև կատարած վերջին այցերի արդյունքները։ Կողմերը դրական են գնահատել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքը և պայմանավորվել շարունակել այն։

Զրույցի ընթացքում Պուտինը Թրամփին ներկայացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ իր գնահատականը։ Թրամփն իր հերթին ընդգծել է, որ ցանկանում է իր նախագահական ժամկետի ընթացքում հասնել ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում բեկման։

Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը Եվրոպայի նկատմամբ ագրեսիվ ծրագրեր չունի և «նույնիսկ մտքում չունի»։ Նա դրական է գնահատել հակամարտության կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը։

Ռուսաստանի նախագահն առանձին անդրադարձել է նաև ռուս և ուկրաինացի երեխաներին իրենց ընտանիքներ վերադարձնելու հարցում ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի գործադրած ջանքերին։

Ուշակովի խոսքով՝ հեռախոսազրույցն անցել է դրական մթնոլորտում։ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել կապը և անհրաժեշտության դեպքում օպերատիվ կերպով նոր հեռախոսազրույցներ անցկացնել։

Կիսվել նյութով