Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։ Այդ մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ Սերժ Ռուշանյանը օգոստոսի 28-ին որոշում էր կայացրել քրեական վարույթն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Դատավորն իր որոշումը պատճառաբանել էր նրանով, որ մեղադրանքի մեջ հստակեցված չէ ենթադրյալ արարքի կատարման վայրը, իսկ նախաքննությունն իրականացրած Քննչական կոմիտեի վարչության նստավայրը գտնվում է Երևանում: