Ձերբակալվել են Գեղարքունիքի մի շարք դպրոցների տնօրեններ, մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը, ինչպես նաև նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ:

«Նշված վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու համար», հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։

Կիսվել նյութով