Հյուսիսային պողոտայում փուչիկ ծախող այս տղան ուզում է, որ Փաշինյանը ների քաղաքապետարանի գրած տուգանքները:
Նա MakaryanNews-ին հայտնեց, որ իրեն մի անգամ 50 հազար դրամով Տարոն Մարգարյանի քաղաքապետության ժամանակ են տուգանել, հետո Հայկ Մարությանի օրոք Հովիկ Սաֆարյանն է 100 հազար դրամով տուգանել փողոցային առևտրի համար, հիմա էլ Ավինյանին ենթակա Հասարակական կարգի պահպանման ծառայությունն է իրեն տուգանում: Ընդհանուր 140 հազար դրամի տուգանք ունի, և մեր միջոցով խնդրում է Փաշինյանին, որ վերջինս ների իր տուգանքները:
Այսքանով հանդերձ` փուչիկ ծախող երիտասարդը երեք անգամ Փաշինյանին ձայն է տվել, իր խոսքերով` շանս է տվել, ու պատրաստ է չորրորդ անգամ էլ նույն շանսը տալ: