Սնանկության դատարանում ուշագրավ փոփոխություն է տեղի ունեցել․ դատավոր Սամվել Եփրեմի Թադևոսյանի լիազորությունները դադարեցվել են։
Բարձրագույն դատական խորհուրդը սեպտեմբերի 15-ին համապատասխան որոշում է ընդունել։ Դրան նախորդել է դատավորի՝ սեպտեմբերի 14-ին ներկայացրած հրաժարականի դիմումը։
ԲԴԽ-ի որոշմամբ՝ Սամվել Թադևոսյանի՝ որպես Սնանկության դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվել են։