Հրշեջներից մեկին տեղափոխել են հիվանդանոց

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում հրդեհ է բռնկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում։

Հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ և միջոցներ ձեռնարկում կրակի տարածումը կանխելու ուղղությամբ։ Բռնկված խոշոր հրդեհը արդեն 2 ժամ է մարել չի հաջողվում։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հրշեջներից մեկի ինքնազգացողությունը վատացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց։

Կիսվել նյութով