Հանրայինը իսկական աղբի է վերածել իր եթերը, այն ոչ մի կապ չունի հանրության ու հանրային կոչման հետ: Հենց հիմա 44-օրյա պատերազմի տարելիցի «պատվին» Թաթայի համերգն է ցուցադրում։ Ուղղակի նողկանք է առաջանում, երբ տեսնում ես, թե ինչպես է Լուսինե Բարսեղյանների, Պետրոս Ղազարյանների ու այլ նիկոլականների կողմից ղեկավարվող այս կառույցը վերածվել հայ հանրության էմոցիաները ոտնահարող թուրք-ադրբեջանական պրոպագանդայի մի որջի:
Ու այս ամենի հետևում մեր երբեմնի գործընկեր Հովհաննես Մովսիսյանն է կանգնած, որի համար ուղղակի ափսոսում եմ: Ամոթ ձեզ` բոլորիդ, հազար ամոթ: Դուք ո՞նց եք մարսում էն միլիոնները, որ ստանում եք այդ նույն հանրության վճարած հարկերի հաշվին: