Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սերժ Սարգսյանի՝ ՊՆ եղած ժամանակ օտարված համալիրի գործով

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Քասախի կիրճում գտնվող «Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի և դրան կից 2,56 հա հողամասի՝ 2004 թ. օտարման գործընթացում դատախազը առերևույթ հանցանքի հատկանիշներ է հայտնաբերել ու ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտե։

«Թույլատրվել է պետական սեփականություն հանդիսացող հանգստի գոտու շենքերն ու շինություններն ուղղակի վաճառքի եղանակով օտարել ֆիզիկական անձին՝ վաճառքի գինը սահմանելով 500 հազար ԱՄՆ դոլար։ Մինչդեռ, նույն գույքը դեռևս 1997 թվականին գնահատվել է 500 հազար ԱՄՆ դոլար, որից հետո համալիրն ընդլայնվել, կառուցապատվել և բարեկարգվել է։ Դեռ ավելին, օտարումից շուրջ մեկ տարի անց՝ 2005 թվականի ապրիլի 26-ի անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրով, նույն գույքի լիկվիդացիոն արժեքը սահմանվել է 700 հազար ԱՄՆ դոլար։ Նաև առանց իրավական և պայմանագրային հիմքի ֆիզիկական անձի անվամբ գրանցվել է 2,56 հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը»,-ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության մեջ:

Կիսվել նյութով