«Հայաստանը կարող է դառնալ նոր Ուկրաինա»․ Մեդվեդևի կոշտ հայտարարությունը

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների՝ երկրի զարգացման ուղղությունը փոխելու որոշումը դրական հետևանքներ չի ունենա։

Մեդվեդևի խոսքով՝ Հայաստանի համար ամենավատ սցենարը կարող է լինել «նոր Ուկրաինա» դառնալը։

«Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման ուղղությունը։ Վստահ եմ, որ դա նույնպես ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, նրա վերածվելն է նոր Ուկրաինայի»,- ասել է Մեդվեդևը Իրանի Իսլամական Հանրապետության պետական ռադիոհեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում անդրադարձել էր Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի մտադրությանը։ Պուտինի խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը փաստացի նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։

Ռուսաստանի դիրքորոշմամբ՝ այս հարցի շուրջ Հայաստանում անհրաժեշտ է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել։

Կիսվել նյութով