Հերթական սանկցիան` Հայաստանի դեմ

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ռոսսելխոզնադզորը խնդրել է կասեցնել հայկական «Մոդուս Գրանում» ընկերության արտադրանքի՝ Ռուսաստան արտահանման անասնաբուժական հավաստագրումը։

MakaryanNews-ի փոխանցմամբ` Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ Ռոսսելխոզնադզորը, դիմել է Հայաստանի Հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրելով 2026 թվականի հոկտեմբերի 15-ից կասեցնել հայկական «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ի վերահսկման ենթակա արտադրանքի՝ ռուսաստանյան ստացողներին մատակարարելու համար անասնաբուժական հավաստագրումը։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գերատեսչության նյութերին, սահմանափակումը կգործի մինչև Ռոսսելխոզնադզորի մասնագետների կողմից ընկերության ստուգման իրականացումը։

«Մոդուս Գրանում» ընկերությունը զբաղվում է հացահատիկի վերամշակմամբ, ալյուրի և համակցված կերերի արտադրությամբ։

Միևնույն ժամանակ, մինչև 2026 թվականի հոկտեմբերի 15-ը Հայաստանից Ռուսաստան ուղարկված՝ տվյալ ընկերության արտադրանքը կդիտարկվի սովորական ընթացակարգով։ Այդ բեռների մուտքի թույլտվության վերաբերյալ որոշումները կկայացվեն սահմանված կարգով։

Կիսվել նյութով