Այսօր Բաքվից օդանավ է ժամանելու Երևան

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ըստ Flightradar24-ի՝ այսօր երեկոյան Բաքվից Երևան է ժամանելու Տաջիկստանի «Somon Air» ավիաընկերության Boeing 737-8GJ օդանավը։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։

Օդանավը երեկ Դուշանբեից մեկնել է Բաքու։ Միևնույն ժամանակ, Տաջիկստանի նախագահը և մի շարք այլ երկրների առաջնորդներ Բաքվում են՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման գագաթնաժողովին։ Սակայն նշված օդանավը Տաջիկստանի նախագահի սպասարկող ինքնաթիռը չէ։

Հայաստանում ևս սպասվում են օտարերկրյա պաշտոնական պատվիրակություններ։ Երևանում COP17-ի շրջանակում անցկացվելու է Առաջնորդների գագաթնաժողով։

Կիսվել նյութով