Դատարանն այսօր Խաչիկ Գալստյանի տնային կալանքի ժամկետը երկարացրեց ևս երեք ամսով։
Գալստյանին բառացիորեն խոշտանգման են ենթարկում` նրան հանրությունից մեկուսացնելով, ասես ամենավերջին հանցագործի պես:
Գալստյանին գլխին շինծու գործ են սարքել ու անհասկանալի պատճառաբանությամբ ամիսներով պահում են կալանքի տակ: Հասկացանք` քաղաքակաբ հետապնդում է, բայց նա ոչ «նախկին թալանչի է», ոչ էլ Նիկոլ Փաշինյանի համար վտանգ ներկայացնող «սարսափազդու» ընդդիմադիր առաջնորդ, որ եթե ազատության մեջ լինի, ապա այս իշխանությանը լուրջ վտանգ կսպառնա, ինչի՞ համար եք դասախոս ու մտավորական մարդուն կալանքի տակ պահում:
Երկու ամիս նստեց` հասկացանք, բոլորը նստում են, ինքն էլ նստեց, հիմա բոլորին հերթով բաց եք թողնում, էս մարդուն ինչու՞ եք կալանքի տակ պահում: Էլ չեմ ասում` իր քաղաքական ուժն էլ ընտրություններին չմասնակցեց անգամ ու հիմա պասիվ ռեժիմի մեջ է:
Ում ասես` քաղբանտարկյալ չհամարեցին ու դատապարտեցին, բայց Խաչիկ Գալստյանի մասին ոչ ոք չի խոսում, մինչդեռ իրական քաղհալածյալը հենց ինքն է, որ բառացիորեն ոչ մի բանի համար ամիսներով նստած է:
Հ.Գ. Համբերություն Խաչիկ Գալստյանին և ողջամտություն` քաղաքական պատվերից անդին այլ բան չգիտակցող դատաիրավական համաակրգին: