«Բոլորի ներկայությունը ցանկալի է, պարտադիր». Անանիկ Ոսկանյանը Արթիկում վարչական ռեսուրս է կիրառում

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Այս պահին Արթիկում տեղի է ունենում Արթիկի գործող համայնքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկ, ՔՊ-ի թեկնածու Անանիկ Ոսկանյանի քարոզարշավը:

MakaryanNews-ի տեղեկություններով` քարոզարշավին մասնակցում է նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, բայց նա կամավոր հիմունքներով է մասնակցում: Իսկ, ահա, ուսուցիչներին պարտադրել են, որ մասնակցեն Անանիկ Ոսկանյանի «միջոցառմանը»:

Մեզ ասացին` երեկ ժողով են արել դպրոցներում, որի ժամանակ տնօրենները ուսուցիչներին ասել են, որ բոլորը պետք է մասնակցեն ՔՊ-ի այսօրվա քարոզարշավին, որը ներկայացրել են որպես միջոցառում:

«Բոլորի ներկայությունը ցանկալի է, պարտադիր»,-ուսուցիչներին «գրագետ հայերենով» հորդորել է դպրոցի տնօրեններից մեկը` քարոզարշավին մասնակցությունը ներկայացնելով նախկիններին հատուկ «պարտադիր կամավոր» սկզբունքով:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Կիսվել նյութով