Հակակոռուպցիոն կոմիտեից MakaryanNews-ին հայտնեցին, որ իրենք ուսումնասիրում են օրեր առաջ մեր հրապարակած հոդվածն ու դրանում տեղ գտած տվյալները, համաձայն որի` մոտ մեկ ամիս առաջ «Զվարթնոցի» կարգո տերմինալով փորձել են մեծ քանակությամբ թմրադեղ մտցնել Հայաստան: Մեր տեղեկություններով` տվյալ բեռը ստուգել և զարմանալիորեն «ոչինչ չի նկատել» ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը` պետի տեղակալ Սերգեյ Վանյանի գլխավորությամբ, փոխարենը կասկածելի բեռի մեջ մեծ քանակությամբ թմրադեղ են հայտնաբերել ՊԵԿ մաքսային ծառայողները: Դեպքը, սակայն, փորձում են ծածկադմփոց անել:
Կհաջողվի՞ կոծկել հերթական մաքսանենգության դեպքը, թե՞ ոչ, ցույց կտա Հակակոռուպցիոն կոմիտեի ուսումնասիրությունը: