Վթարված մեքենաները հեռացրել են Չարենցավանի ոստիկանության մոտից (տեսանյութ)

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

MakaryanNews-ի հրապարակումից հետո Չարենցավանի ոստիկանության դիմաց շարված վթարված մեքենաները հեռացրել են տարածքից։

Հիշեցնենք, մենք օրեր առաջ բարձրաձայնել էինք, որ ոստիկանության Չարենցավանի բաժնի դիմաց վթարված ու մետաղի ջարդոնի վերածված մեքենաների կույտ կա, որը գնալով ձգվում է փողոցի երկայնքով մինչև ներքև, ու որևէ մեկի մտքով չի անցնում այդ հարցը լուծի` վթարված մեքենաները քաղաքի բանուկ փողոցից տեղափոխի ավելի աչքից հեռու վայր:

Մեր հրապարակումից հետո միայն Չարենցավանի ոստիկանապետն ու քաղաքապետը որոշեցին գործի անցնել և խնդիրը լուծել: Այսինքն` կարող էին լուծել, ուղղակի ինչ-որ մեկը պետք է անպայման գլխի գցեր, որ լուծեին, թե չէ իրենց մտքով չէր անցնում, թր կարելի է իրենց քթի տակ եղած խնդիրը լուծել:

Կիսվել նյութով