34 տարեկանում մահացել է հայտնի դերասանը

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

34 տարեկանում մահացել է «Breaking Bad» սերիալից հայտնի դերասան Ռ. Ջեյ Միտտեն։

Դերասանի ներկայացուցիչները հաստատել են նրա մահվան լուրը՝ նշելով, որ նա հայտնի էր ոչ միայն դերասանական աշխատանքով, այլև բարեգործական գործունեությամբ և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններով։

TMZ-ի հաղորդմամբ՝ Միտտեն մահացել է երկուշաբթի օրը՝ Տեխասում։ Ըստ աղբյուրի՝ նա ինքնասպան է եղել։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ մահվան հանգամանքների հետաքննությունը շարունակվում է։

Դերասանը լայն ճանաչում էր ձեռք բերել «Breaking Bad» սերիալում Ուոլթեր Ուայթ կրտսերի՝ Ֆլինի դերով։ Նա ուներ ուղեղային կաթված և իր հանրային գործունեությամբ նպաստում էր հաշմանդամության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ու ներառականության տարածմանը

Կիսվել նյութով