Ժամը 12․00-ի դրությամբ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ․ ՆԳՆ

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 12․00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ։

Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու առերևույթ 1 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Քվեարկության նախորդ օրվանից ընտրատեղամասերում ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվում է պահպանություն։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին ներկայացվել է 44 դիմում, որից 26-ը լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ, մերժվել է 13 դիմում։ Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 5 անձ։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ զանգեր չեն ստացվել: ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ սպասարկման գրասենյակներում տրամադրվել է մինչև 10 խորհրդատվություն։

ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն

 

Կիսվել նյութով