Քրեական գործով անցնող Ռուզաննա Խաչատրյանը` Փարիզում, գերթանկարժեք Hermes պայուսակով (լուսանկարներ)

Հեղինակ
VaheMakaryan
ՀեղինակVaheMakaryan
2 արդեն րոպե ընթերցում ես

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատախազը, 2026 թվականի փետրվարի 24-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել ՀՀ պաշտպանության նախկին նախարարի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, Կ.Մ.-ի և Ռ.Խ.-ի քրոջ աղջկա՝ Ա.Բ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Ռուզաննա Խաչատրյանի և նրա քրոջ աղջկա նկատմամբ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ ապացույց կեղծելը կազմակերպելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնել և այլն: Ի դեպ, Սեյրան Օհանյանի կինն իր ու քրոջ դեմ հարուցված քրեական վարույթը դատարան ուղարկելուց կարճ ժամանակ անց լուսանկար է հրապարակել Փարիզի իր սիրելի սրճարանից, որտեղ տիկին Ռուզաննան Hermes Birkin սերիայի 52 հազար դոլարանոց պայուսակով է, որը կոկորդիլոսի կաշվից կարված սահմանափակ քանակությամբ նմուշ է:

Համենայնդեպս, այս պայուսակը eBay-ում այս պահին վաճառվում է 52.000$-ով, իսկ ռուսական կայքերից մեկում էլ դրա գինը 10 մլն ռուբլի է` մոտ 120 հազար դոլար: Իհարկե, նախկին նախարարի կինը կարող է ասել, որ սա օրիգինալ Hermes չէ` ֆեյք է, ինչին մի քիչ դժվար է հավատալ, քանզի նրան ճանաչողները վստահ են, որ Ռուզաննա Խաչատրյանն այն «կլասի» կին չէ, որ իրեն թույլ տա էժանագին ֆեյք հագուստ կամ պայուսակ կրել, բայց եթե նույնիսկ դա այդպես է, ապա դա ևս պատիվ չի բերում տիկին Ռուզաննայի նման բարձրաճաշակ և բարձրաշխարհիկ տիկնոջը: Այլ կերպ ասած` ու՞մ է մոլորեցնում ֆեյք պայուսակ կրելով, մե՞զ, հանրությա՞նը, թե՞ իր շրջապատի էլիտար կանանց:

Հետո էլ կասեն` ոնց եղավ, որ Նիկոլի նմանը եկավ իշխանության. հենց այսպես` նախկինների ու նրանց կանանց կողմից այսպիսի թանկարժեք պայուսակներ կրելու, շքեղ առանձնատներ կառուցելու, թանկարժեք մեքենաներ գնելու շնորհիվ, արդյունքում և հետևանքով: Ի դեպ, նիկոլական տիկնայք, որոնցից շատերը նախկինում կերազեին անգամ Մալաթիայի տոնավաճառից թուրքական մի քիչ նորմալ պայուսակ ու շոր գնելու մասին, այսօր ուղիղ մրցակցության մեջ են Սեյրան Օհանյանի տիկնոջ ու այլ մեծահարուստ կանանց հետ և հոգու խորքում ձգտում են իրենք էլ Hermes-ի Birkin պայուսակ կրել: Որոշները այս ութ տարում գուցե արդեն հասել են այդ մակարդակին, բայց շատերը դեռ շարունակում են նախանձել Ռուզաննա Խաչատրյանին և այլ նախկին պաշտոնյաների կանանց:

Վահե Մակարյան

 

Կիսվել նյութով