ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է, որ ավարտել է ութ պատերազմ, այդ թվում՝ իր ընտրվելուց հետո առաջին 10 ամիսներին։ Այս մասին հայտնում է «APA» լրատվականը։
«Սրանք պատերազմներ են Կամբոջայի և Թաիլանդի, Պակիստանի և Հնդկաստանի, Կոսովոյի և Սերբիայի, Իսրայելի և Իրանի, Եգիպտոսի և Եթովպիայի, Հայաստանի և Ադրբեջանի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Ռուանդայի միջև», — նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։