Ֆրանսիայի կառավարությունը Վերսալի պալատի ղեկավար Քրիստոֆ Լերիբոյին նշանակել է Փարիզի աշխարհահռչակ Լուվր թանգարանի տնօրեն այդ պաշտոնից Լորենս դե Կարի հրաժարականից հետո։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։
Ելիսեյան պալատից հայտնել են, որ 62-ամյա արվեստի պատմաբան Լերիբոյի գլխավոր խնդիրը կլինի ապահովել Լուվրի անվտանգությունը և արդիականացումը և իրագործել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Նոր վերածնունդ» նախագիծը, որը նախատեսում է Լուվրի վերանորոգում։