MakaryanNews-ի տեղեկություններով` ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետ, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ընկեր Գառնիկ Մարգարյանը, որ վերջին շրջանում կոռուպցիոն սկանդալների մեջ էր հայտնվել, վերջապես ազատման դիմում է գրել ու մուտք արել համակարգ:
Նշենք, որ նա վերջին մեկ ամսում երկու անգամ իրար հետևից արձակուրդ էր գրել ու աշխատանքի չէր գալիս, մեր տեղեկություններով` ՊԵԿ նախագահի հետ էլ հարաբերությունները լարվել էին ու ամեն գնով ուզում էր մնալ ու չգրել դիմում: Մեզ ասել էին, սակայն, որ մինչև շաբաթվա վերջ նա դիմումը կգրի:
Քիչ առաջ տեղեկացանք, որ Մարգարյանն արդեն ազատման դիմումը գրել է ու շուտով կհեռանա: