Վանդալիզմ Իսրայելում. Հայֆայում պոկել են Հայոց ցեղասպանության հրապարակի ցուցանակը

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Իսրայելի Հայֆա քաղաքում վանդալիզմի է ենթարկվել Հայոց ցեղասպանության հրապարակը նշող փողոցային ցուցանակը։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իսրայելում բնակվող լրագրող Գեղամ Բալյանը։

«Պատերազմի կիզակետում Հայֆայի Հայոց ցեղասպանության հրապարակը նշող փողոցային ցուցանակը վանդալիզմի է ենթարկվել և պոկվել»,– գրել է լրագրողը։

Հիշեցնենք, որ Իսրայելի Հայֆա քաղաքում՝ Բեն Գուրիոն 26ա հասցեում, «Հայոց ցեղասպանության հրապարակի» բացման և ցուցանակի տեղադրման արարողությունը տեղի էր ունեցել 2023 թվականի մարտի 20–ին։

Կիսվել նյութով