Հովիկ Աբրահամյանի դստերը հրավիրել են Գլխավոր դատախազություն

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում անցկացվել է ուսումնասիրություն, որը վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստեր՝ Աննա Աբրահամյանի հետ կապված հարցերին:

Աննա Աբրահամյանը հրավեր է ստացել ներկայանալու 2026 թվականի մարտի 5-ին՝ ժամը 14:30-ին, Գլխավոր դատախազության վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պողոտա 50)՝ ծանոթանալու գործի նյութերին և ներկայացնելու իր դիրքորոշումը: Ներկա չլինելու դեպքում անհրաժեշտ է նախապես զանգահարել 010-511-651 հեռախոսահամարին՝ օրը և ժամը համաձայնեցնելու համար։

Հիշեցնենք, Աննա Աբրահամյանը 2015 թվականից աշխատում է արդարադատության նախարարության Երևանի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար։

Կիսվել նյութով