Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է Նազելի Բաղդասարյանը.
«Մարտի 10-ին՝ Փարիզում, Փաշինյանը կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։
Մարտի 11-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ստրասբուրգ: Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում կկայանա նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ»։