«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Այս մասին «Հայաստան» դաշինքի համագումարի ժամանակ հայտարարեց Աննա Գրիգորյանը։
«Չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունը չհեռացվի։ Բայց դա բավարար չէ։ Պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են մեր հազարավոր հերոսների մահվան համար, ովքեր հանձնեցին Արցախը, ովքեր ստիպում են մեր ժողովրդին մոռանալ իր հերոսական անցյալը»,- իր ելույթում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը շարունակում են համագործակցությունը։ Նրանց է միացել «Առաջ» կուսակցությունը։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասնաբար՝ «Հայաստան» Դաշինքով։