Մեզ փորձում են համոզել, որ Արցախի կորուստն անկախություն է․ Աննա Գրիգորյան

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

«Անկախությունից ի վեր առաջին անգամ հայ մարդը գնալու է ընտրատեղամաս մի իրավիճակում, երբ հազարամյակներով բնակեցված Արցախում ոչ մի հայ չի ապրում, երբ մեր երկրի տարածքներն օկուպացված են, մեր հայրենակիցները շարունակում են գտնվել Բաքվի բանտերում, իսկ այս վարչախումբն էլ նախաձեռնել է համակարգված պայքար՝ մեր ազգային ինքնության դեմ»,- իր ելույթն այսպես սկսեց պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ Հայաստան դաշինքի միջոցառման ընթացքում, որտեղ հայտարարվեց ընտրություններին մասնակցելու ձևաչափի, դաշինքի թեկանածուի և կարգախոսի մասին։

«Մեզ փորձում են համոզել, որ Արցախի կորուստն անկախություն է, իսկ ինքնությունից հրաժարումը՝ խաղաղություն։ Ուստի, առաջիկա ընտրությունները պարզապես տնտեսական ծրագրերի կամ լոկ լավ սոցիալական խոստումների մասին չեն։ Այս ընտրություններում հայ ժողովուրդը կանգնած է շատ ավելի խորքային ընտրության առաջ՝ սեփական անցյալը չուրացող և ինքնությունը պահպանող ինքնիշխան Հայաստա՞ն, թե Արևմտյան Ադրբեջան, որտեղ մեզ կստիպեն փոխել մեր Սահմանադրությունը, ուրանալ մեր սրբությունները և քանդել մեր ինքնության հիմնասյուները։ Հայաստա՞ն, թե՞ Արևմտյան Ադրբեջան, ընտրությունը շատ հստակ է, շատ պարզ»,- հավելել է նա։

Կիսվել նյութով