Ավտոպատահարների հատուցման սահմանաչափերը բարձրացվել են․ ի՞նչ փոփոխություններ է կատարել Բյուրոն (տեսանյութ)

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն որոշել է էապես բարձրաացնել ապահովագրական գումարների, այն է՝ վթարների դեպքում հատուցման առավելագույն սահմանաչափը։

Այսպես, ըստ նոր կանոնակարգի՝ սահմանվել են հատուցումների հետևյալ նոր շեմերը.

-Գույքային վնասների գծով՝ մեկ անձի համար սահմանաչափը գործող 1,800,000 ՀՀ դրամից բարձրացվել է 2,500,000 ՀՀ դրամի:

-Անձնական վնասների գծով (առողջություն և կյանք). Մեկ անձի համար սահմանաչափը գործող 3,300,000 ՀՀ դրամից բարձրացվել է 3,500,000 ՀՀ դրամի:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում մանրամասներ ներկայացրեց Ապահովագրողների բյուրեյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը։

Նա, մասնավորապես, նշեց, որ պահպանելով համակարգի կայունության տրամաբանությունը՝ բարձրացվել են նաև մեկ պատահարի
հետևանքով բոլոր տուժողներին վճարվող ընդհանուր գումարների սահմանաչափերը՝ համապատասխանաբար դառնալով 25 մլն և 35 մլն ՀՀ դրամ։

Մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել նյութով