Գործը կկարճվի. Քննչականը հասկացել է, որ Արմինե Օհանյանը դեմ է Նիկոլ Փաշինյանից իշխանությունը բռնությամբ զավթելուն

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

MakaryanNews-ը տեղեկացրել էր, որ իշխանությունը բռնի ուժով զավթելու կոչ անելու համար այսօր Քննչական կոմիտե էր հրավիրվել և հարցաքննվել «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը: Պարզվել է, որ մեկ տարի առաջ նրա գրած մի խմբագրականը քրեական վարույթ նախաձեռնելու առիթ է հանդիսացել:

Օհանյանին հարցաքննել են, սակայն որևէ մեղադրանք չեն առաջադրել:

MakaryanNews-ի տեղեկություններով, սակայն, Քննչական կոմիտեն գործը կարճելու է, քանի որ փորձագետի եզրակացությամբ բռնության կոչ չի եղել դրանում: Մենք տեղեկացանք, որ շուտով կարճման որոշումը կլինի:

Կիսվել նյութով