Խոշոր հրդեհ՝ «Silk Soft» անձեռոցիկի գործարանում

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Մարտի 20-ին, ժամը 00։13-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում կրակ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ այրվում է աղբ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։50-ին, մարվել՝ 01։25-ին։ Մոտ 100 քմ տարածքում այրվել է աղբ։

shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ գործող «Silk Soft» անձեռոցիկի գործարանում հրդեհ է բռնկվել։

Կիսվել նյութով