Արմեն Աշոտյանը նոր զեկույցի տվյալներ է հրապարակել

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է . «Մինչ տարաբնույթ եվրոպացի պաշտոնյաները շուտասելուկի պես կրկնուն եմ Հայաստանի ժողովրդավարության մասին անգիր արած, անդեմ և կեղծ տեքստեր, հերթական հեղինակավոր միջազգային զեկույցը ջախջախում է այս ցինիկ խոսույթը։

Այսօր հրապարակվել է Freedom House-ի “Freedom in the world 2026” տարեկան զեկույցը, ըստ որի Հայաստանը շարունակում է մնալ «մասամբ ազատ» երկիր։

Ավելին, Հայաստանի գումարային ցուցանիշը որևէ բարելավում նույնպես չի արձանագրել։

Զեկույցի նկարագրական բացվածքը դեռ հասանելի չէ, սակայն արդեն կասկած չկա, որ թեկուզ և ոչ ամբողջությամբ, այն ախտորոշելու է երկրում առկա ժողովրդավարական ճգնաժամը։

Ուստի հայտնի երգի մոտիվներով՝ Նիկոլին մնում է ասել. սիբեխդ կեր, նոր բռնատեր»։

Կիսվել նյութով