Երգչուհի Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու կից գրառմամբ հայտնել, որ մահացել է կոմպոզիտոր Բարսեղ Կանաչյանի դուստրը՝ Սեդա Կանաչյանը։
«Իմ չքնաղ Սեդա Կանաչյանը՝ Բարսեղ Կանաչյանի դուստրը, որ մեր ընտանիքի մեծ բարեկամն էր, միշտ սպասված ու շատ սիրելի… գնաց, հրեշտակ դարձավ։
Միշտ լույսերի մեջ իմ աննման Սեդա»,- գրել է երգչուհին։