Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է։ Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։
«Պատկան մարմինները մարզում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, իրականացվում են կանխարգելիչ և օպերատիվ միջոցառումներ՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար»,- հայտնում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Նա հորդորում է հեռու մնալ գետամերձ տարածքներից, չմոտենալ վարարած գետերին, ճանապարհներին լինել առավել ուշադիր։