Քիմ Քարդաշյանը վաճառում է իր զգեստապահարանը

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ամերիկացի հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ պատրաստվում է վաճառել իր հագուստը՝ նպատակ ունենալով աջակցել կանանց։ Այս մասին նա հայտնել է իր սոցիալական էջում՝ նշելով, որ ամբողջ հասույթը կտրամադրվի իրավական օգնության ծրագրերին։

45-ամյա աստղը նախատեսում է աճուրդի հանել իր զգեստապահարանը «All’s Fair» («Ամեն ինչ արդար է») իրավական դրամայից, որտեղ նա խաղացել է գլխավոր դերերից մեկը։ Վաճառքից ստացված ամբողջ գումարը կուղղվի Լոս Անջելեսի իրավական օգնության հիմնադրամին (LAFLA), որը անվճար աջակցություն է տրամադրում կանանց։

Քարդաշյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակը կանանց աջակցելն է՝ իրենց և իրենց երեխաների ապագայի համար պայքարում։ Աճուրդը նախատեսված է անցկացնել մարտի 27-ին։

 

Կիսվել նյութով