Մոսկվայում մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է սկսել Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ռուս-հայկական բանակցություններից հետո երկու ղեկավարները շփումները կշարունակեն «դեմ առ դեմ» ձևաչափով աշխատանքային նախաճաշի շուրջ:
Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, «Ռուսական երկաթուղիների» ղեկավար Օլեգ Բելոզերովը, Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին 2025 թվականի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։
Կիսվել նյութով