Ամառային զորակոչի զինվորների ծնողները հավաքվել են ՊՆ-ի դիմաց՝ բողոքելով, որ նույն թվականին ծնվածները տարբեր ժամկետով են ծառայում։ Ծնողների խոսքով՝ ձմեռային զորակոչի զինվորների ծառայության ժամկետը 1,5 տարի է դարձել, իսկ ամառային զորակոչինը մնացել է նույնը։
Ծնողները հանդիպում են պահանջում նախարարի կամ փոխնախարարի հետ։ Նրանք դիմումներ են ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, սակայն դեռևս պատասխան չեն ստացել։