Իրանի Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը հաղթել է

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է հաղթանակի և Միացյալ Նահանգների ու Իսրայելի «պատմական ու ջախջախիչ պարտության» մասին, հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը։

«Իրանը և դիմադրության շարժումը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել են ամերիկյան ռազմական մեքենան տարածաշրջանում», – Press TV-ն մեջբերում է հայտարարությունից մի հատված։

ԱԽ-ից պնդում են, ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի առաջ քաշած հետևյալ պայմաններին.
-Չհարձակվելու պարտավորություն
-Իրանի վերահսկողության պահպանում Հորմուզի նեղուցի նկատմամբ
-Ուրանի հարստացման համաձայնություն
-Բոլոր առաջնային պատժամիջոցների չեղարկում
-Բոլոր երկրորդային պատժամիջոցների չեղարկում
-ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի դադարեցում
-ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի որոշումների դադարեցում
-Իրանի փոխհատուցման վճարում
-Ամերիկյան զորքերի դուրսբերում տարածաշրջանից -Ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում, ներառյալ «Հեզբոլլահ»-ի հետ հակամարտությունը:

 

 

Կիսվել նյութով