Իրանի հետ համաձայնությունը ԱՄՆ-ի համար «լիակատար հաղթանակ» է. Թրամփ

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

«Իրանի հետ ձեռք բերված երկշաբաթյա հրադադարի համաձայնագիրը Վաշինգտոնի համար «100 տոկոսանոց և լիակատար հաղթանակ» է, — AFP-ի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփը նշել է, որ առկա է 15 կետից բաղկացած գործարքի շրջանակ, որի կետերի մեծ մասի շուրջ արդեն իսկ կա փոխհամաձայնություն: Անդրադառնալով Իրանի հարստացված ուրանի խնդրին՝ Սպիտակ տան ղեկավարը վստահեցրել է, որ այդ հարցը «կատարելապես կարգավորված կլինի», հակառակ դեպքում ինքը չէր գնա համաձայնության: Թրամփը շեշտել է, որ խաղաղության ցանկացած վերջնական պայմանագիր պետք է բացառի Իրանի կողմից միջուկային զենք ստանալու հնարավորությունը:

ԱՄՆ նախագահ նշել է, որ Չինաստանը կարևոր դեր է խաղացել Թեհրանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու հարցում:

Կիսվել նյութով