Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը հորդորում է քաղաքացիներին ուժեղ քամու պայմաններում խստորեն պահպանել անվտանգության կանոնները, ցուցաբերել զգոնություն և ձեռնարկել անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ՝ հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով։ Նախօրեին տեղեկացրել էինք, որ ապրիլի 8-10-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ։