Ավտովթար՝ ոստիկանության գվարդիայի ավտոբուսի մասնակցությամբ. կա 1 զոհ, 12 վիրավոր

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա։

Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավտոբուսը Նիկոլ Փաշինյանի շարասյան հետ մեկնում էր Լոռի` ուղեկցելու ՔՊ-ականների անվտանգ երթը Լոռու մարզ: Հավանաբար դուրս է եկել հանդիպակաց ու բախվել Nissan-ին:

MakaryanNews-ի տեղեկություններով` մահացածը Nissan-ի վարորդն է:

Կիսվել նյութով