Վաշինգտոնը չկարողացավ Թեհրանի վստահությունը ստանալ Իսլամաբադում կայացած հանդիպման ժամանակ, հայտարարել է իրանական պատվիրակության ղեկավար, Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Իմ գործընկերներն առաջ քաշեցին խոստումնալից նախաձեռնություններ, բայց, ի վերջո, մյուս կողմը չկարողացավ ձեռք բերել իրանական պատվիրակության վստահությունը բանակցությունների այս փուլում: ԱՄՆ-ն հասկացավ մեր տրամաբանությունն ու սկզբունքները, և հիմա ժամանակն է որոշել, թե արդյոք նրանք կարող են արժանանալ մեր վստահությանը, թե ոչ», — գրել է նա սոցիալական ցանցերում ։