Իրանի զինված ուժերի միացյալ հրամանատարությունը հայտարարել է, որ Պարսից ծոցի և Օմանի ծովի նավահանգիստները «կամ հասանելի են բոլորի համար, կամ ոչ մեկի», հաղորդում է պետական IRIB հեռուստառադիոընկերությունը։ Հայտարարության համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը երկրի օրինական իրավունքների պաշտպանությունը համարում են բնական և իրավական պարտականություն, իսկ երկրի տարածքային ջրերում ինքնիշխանության իրականացումը՝ իրանական ժողովրդի բնական իրավունք։
Նշվում է, որ Իրանը կշարունակի ապահովել նեղուցի անվտանգությունը, և «թշնամու հետ առնչվող նավերը չեն ունեցել և չեն ունենա Հորմուզի նեղուցով անցնելու իրավունք»։ Միևնույն ժամանակ, մյուս նավերի անցումը թույլատրվելու է՝ Իրանի կողմից սահմանված կանոնների համաձայն։