Կրեմլը հետևելու է Հունգարիայի նոր ղեկավարության ընդհանուր գծին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կտեսնենք՝ սա կմնա պրագմատիկ գիծ, թե՞ քաղաքականացված՝ հիմա դժվար է ասել», — լրագրողներին բացատրել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը բաց է Բուդապեշտի հետ երկխոսության և փոխշահավետ հարաբերություններ կառուցելու համար։