Իսրայելը և Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա ասել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ «Երկու առաջնորդները համաձայնության են եկել, որ իրենց երկրների միջև խաղաղության հասնելու համար նրանք պաշտոնապես կսկսեն 10-օրյա հրադադարը ժամը 17:00-ին (ապրիլի 17-ի Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ին) ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով», — գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social-ում։