Իրանի ԱԳՆ-ը չի ճանաչում ԱՄՆ-ի վերջնագրերը

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Թեհրանը չի ճանաչում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջնագրերը և վճռականորեն կարձագանքի հետագա ագրեսիայի դեպքում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ճանաչում իր ազգային շահերի պաշտպանության վերաբերյալ որևէ վերջնագիր։ Ազգային շահերի պաշտպանությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, և Միացյալ Նահանգների կամ սիոնիստական ​​ռեժիմի (նկատի ունի Իսրայելը) կողմից որևէ նոր արկածախնդրության դեպքում զինված ուժերը կտան հզոր պատասխան», — ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Ապրիլի 19-ին ամերիկացի առաջնորդը հայտարարեց, որ երկուշաբթի օրը ԱՄՆ պատվիրակությունը կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար։ Նա նաև սպառնաց, որ ԱՄՆ-ն կոչնչացնի իրանական բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Թեհրանը չհամաձայնի Վաշինգտոնի հետ գործարքի։

Կիսվել նյութով