Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր հակառակորդ և թշնամի Սվետլանա Տիխանովսկայան, որը միաժանանակ Փաշինյանի ու եվրոպացիների սիրելին է, գաղտագողի ժամանել է Երևան` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին:
Նրա մասնակցության մասին ժամանելուց հետո իր իսկ տելեգրամյան ալիքում տեղեկացրել է ինքը` Սվետլանա
Տիխանովսկայան և հայտնել, որ միջոցառմանը ինքը մասնակցում է որպես Բելառուսի ներկայացուցիչ։
Նրա խոսքով՝ իր այցի վերաբերյալ տեղեկատվությունը նախապես չի հանրայնացվել՝ ելնելով անվտանգության նկատառումներից։
«Մեր խնդիրը Բելառուսը ուշադրության կենտրոնում պահելն է։ Հենց այդ պատճառով եմ ես այսօր այստեղ»,-գրել է նա իր տելեգրամյան ալիքում։