Գուրգեն Արսենյանին ՌԴ ԱԳՆ են կանչել․ նրան բողոքի նոտա է փոխանցվել

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Հայաստանի դեսպանին և հայտնել նրան, որ անընդունելի է Վլադիմիր Զելենսկիին Երևանում հարթակ տրամադրելը՝ հակառուսական սպառնալիքներ հնչեցնելու համար։ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նրան ընդունել է ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ընդգծվել է, որ Մոսկվան արդարացիորեն վրդովված է դրանից և պաշտոնական Երևանի կողմից վերոնշյալ այցելուի նման անպարկեշտ վարքագիծը պատշաճ կերպով բացասական գնահատական ​​չտալը համարում է ռուս-հայաստանյան հարաբերությունների գործընկերային բնույթին անհամատեղելի։ Դեսպանը խոստացել է զեկուցել Երևանին ռուսական կողմի ներկայացրած հարցերի մասին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Կիսվել նյութով