MakaryanNews-ի տեղեկություններով` Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը պաշտոնից ազատել է իր ԲՀԿ-ական տեղակալին` Գայանե Գրիգորյանին:
Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ պատճառը, իր կարծիքով, քաղաքական է, քանի որ ինքը ԲՀԿ անդամ է և նախընտրական շրջանում զբաղվում է նաև կուսակցական գործերով, ինչը դուր չի եկել քաղաքապետ Շահգալդյանին:
Անկուսակցական Հակոբ Շահգալդյանն էլ MakaryanNews-ի հետ զրույցում վստահեցրեց, թե ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա, պարզապես իր տեղակալը երեք անհարգելի բացակայություն է ունեցել, ինքն էլ դժգոհ է եղել նրա աշխատանքից, և այդ հիմքով ազատել է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից: