Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հաջորդ շաբաթ Կիպրոսում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն Ռուսաստանի հետ ԵՄ բանակցողի հավանական թեկնածուների արժանիքները, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ ԵՄ-ն քննարկում է Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագիի և Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի թեկնածությունները եվրոպական բանակցողի պաշտոնի համար։