MakaryanNews-ի տեղեկություններով` ընտրություններին իր սպասված արդյունքը չապահովելու Գագիկ Ծառուկյանը «շան լափ է թափել» Հրաչյա Ռոստոմյանի և Վահե Հովհաննիսյանի գլխին: Ռոստոմյանը ԲՀԿ նախընտրական շտաբի պետն էր, իսկ Վահե Հովհաննիսյանը զբաղվում էր Ծառուկյանի քաղաքական PR-ով և նրա նախընտրական կամպանիան կառուցված էր հենց քաղտեխնոլոգ Վահե Հովհաննիսյանի առաջարկած «հաճարեղ» առաջարկների վրա, դրա համար էլ ձախողեցին` հազիվ 4%-ի շեմին մոտենալով: Մինչդեռ նախընտրական շրջանում Ծառուկյանին վստահեցրել են, թե 6-8% ձայն ունեն: Ձայների իրական պատկերը տեսնելուց հետո Ծառուկյանը, մեր տեղեկություններով, չափազանց զայրացել է ու իր մոտ է կանչել այս երկու պատասխանատուներին` դրանից բխող ոչ հաճելի հետևանքներով: