13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները դադարեցվել են. դրանք կշարունակվեն առավոտյան

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Այսօր՝ հունիսի 18-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և Սևանի ջրասուզակները՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության տարբեր ստորաբաժանումների փրկարարները՝ վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, առավոտյան ժամը 08։00-ից սկսել էին Վանաձոր քաղաքի Փամբակ գետում 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը՝ նշելով, որ բավականին դժվար ու վտանգավոր աշխատանքներն այսօր՝ ժամը 21։00-ին, մթության պատճառով դադարեցվել են։ Որոնողական աշխատանքները կվերսկսվեն վաղը՝ հունիսի 19-ին, ժամը 08։00-ին։

 

Կիսվել նյութով